Ջեն Փսակին ասել է՝ երբ է իր դստերն ունենալու և ինչ անուն է նրան տալու

10:04 • 02.07.15

Լուսանկարը՝ AP Photo/Pablo Martinez Monsivais


ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին սպասում է դստեր ծնվելուն մոտ 1.5 շաբաթից և մտադիր է նրան տալ Վիվի անունը։ Այս մասին նա նշել է CNN ալիքի եթերում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Փսակին նախկինում զբաղեցրել է ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնը։

 

Այն մասին, որ Փսակին կթողնի աշխատանքը Պետդեպում և աշխատանքի կանցնի Սպիտակ տանը, հայտնի էր դարձել փետրվարին։ Այն ժամանակ լրատվամիջոցները նշում էին, որ կադրային փոփոխությունը կապված է նրա հղիության հետ։