ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանիքները՝ ըստ Forbes-ի (լուսանկարներ)

17:39 • 02.07.15

Forbes հեղինակավոր ամսագրի համաձայն՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանիք է ճանաչվել Walmart խանութների ցանցի սեփականատեր Ուոլթոնների ընտանիքը։

 

Walmart-ի 6 ժառանգները տնօրինում են համաշխարհային մանրածախ վաճառքի մոտ 54%-ը։

Forbes-ի համաձայն՝ նրանց կարողությունը գնահատվում է 149 մլրդ դոլարից ոչ պակաս։

 

2014-ին նրանց ակտիվների արժեքը գնահատվել է 152 մլրդ դոլար։

 

Վարկանշային ցուցակում երկրորդ տեղում է Կոխերի ընտանիքը, ովքեր տնօրինում են Koch Industries ընկերությունը։

 

ԱՄՆ-ում երկրորդ ամենախոշոր մասնավոր ընկերության կապիտալը գնահատվում է 86 մլրդ դոլար։

 

Երրորդ տեղում է Մարսերի ընտանիքը։ Նրանց կարողությունը գնահատվում է 80 մլրդ դոլար։