Ուկրաինայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել Սաակաշվիլիի քննադատությունից հետո

13:17 • 02.07.15

Ուկրաինայի առողջապահության նախարար Ալեքսանդր Քվիտաշվիլին հրաժարականի դիմում է ներկայացրել, հաղորդում է unn.com.ua-ն։

 

Այդ մասին հայտարարել է Գերագույն ռադայում «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության նախագահի տեղակալ Իգոր Կոնոնենկոն: Կառավարությունը հրաժարականի դիմումը դեռ չի քննարկել:

 

Ավելի վաղ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կոչ էր արել Քվիտաշվիլիին հրաժարական տալ: Սաակաշվիլին նշել էր, որ նախարարի պաշտոնին պետք է ագրեսիվ գործել, ինչը Քվիտաշվիլին չի կարողանում անել։

 

«Հարկավոր է հնարավորինս արագ կոտրել առողջապահության նախկին համակարգը և նորը սահմանել»,- ասել էր նա։