ԱՄՆ-ում հրապարակվել է գարեջրի գողության համար կասկածվող տղամարդու սպանության տեսանյութը (տեսանյութ)
Լուսանկարը՝ glendoracitynews.com-ի
ԱՄՆ Տեխաս նահանգի Պալեստին քաղաքի ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է տղամարդն ատրճանակով սպառնում ոստիկաններին, հայտնում է Газета-ն՝ Palestine Herald-Press-ին հղումով։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 31-ին։ Կանչով ժամանած ոստիկանները հաստատությունում հայտնաբերել են մի տղամարդու, ով կասկածվել է ռեստորանից գարեջուր գողանալու համար։ Իրավապահներն առաջարկել են կասկածյալին դուրս գալ փողոց՝ փաստաթղթերը ստուգելու համար։
47-ամյա Ջեյմս Բուշին հանգիստ հետևել է ոստիկանին, սակայն հետո գրպանից հանել է ատրճանակը, ինչից հետո ոստիկանները մի քանի անգամ կրակել են տղամարդու վրա։
Բազմաթիվ վնասվածքների հետևանքով տղամարդը մահացել է։ Ավելի ուշ պարզվել է, որ Բուշիի մոտ եղել է պնևմատիկ ատրճանակ։










