Արաբական պետությունների լիգան կքննարկի ԻՊ-ի դեմ պայքարի համար զորք ուղարկելու հարցը
RAQQA MEDIA CENTER/ASSOCIATED PRESS
Արաբական պետությունների լիգան համատեղ զինված ուժեր կստեղծի, որը կկարողանա օգտագործել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին «Կոմերսանտի» հետ զրույցում, հաղորդում է Interfax.ru-ն:
Ալ-Արաբին նշել է, որ պատերազմի ուղարկելու մասին որոշումը պետք է կայացնի կառույցի Պաշտպանության խորհուրդը:
Խոսելով համաարաբական բանակի ստեղծման պլանների և աշխատանքի մասին՝ Ալ-Արաբին հայտնել է, որ դեռևս չի քննարկվել ոչ մի մանրամասն։
Նրա խոսքով՝ այդ ուժերը համատեղ կարձագանքեն՝ անդամ երկրների արտգործնախարարներից և պաշտպանության նախարարներից բաղկացած Արաբական պետությունների լիգայի պաշտպանության խորհրդի կողմից համապատասխան որոշման դեպքում: Մնացած ժամանակ այդ ուժերը տեղակայված կլինեն իրենց երկրների տարածքում:










