Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն 6 մարդ

16:02 • 03.07.15

Լուսանկարը՝ gorod48.ru-ի


Չինաստանում երկրաշարժի զոհ է դարձել առնվազն 6 մարդ, ևս 48 մարդ տուժել է։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է 6.5 մագնիտուդ, հայտնում է Комсомольская правда-ն։

 

Երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան Չինաստանի հյուսիս-արևմուտքում։ Ամբողջությամբ քանդվել կամ մասամբ տուժել է 3.000 շինություն։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։

 

Ստեղծվել է ժամանակավոր կացության համար ճամբար, դեպքի վայր է բերվել 1000 վրան և առաջին անհրաժեշտության այլ իրեր։