Ֆրանսուհուն դատապարտել են 9 տարվա ազատազրկման՝ իր 8 երեխային սպանելու համար

13:21 • 03.07.15

Ֆրանսիայում դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել տնային տնտեսուհի Դոմինիկ Կոտրեին` իր 8 երեխաներին խեղդամահ անելու համար:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, կինը, ով նախկինում բուժաշխատող է եղել, 1989-2000թթ. ընթացքում  8 անգամ հղիացել է ու գաղտնի ծննդաբերել: Բայց քանի որ նա, ամուսնացած լինելով հանդերձ, սեռական կապի մեջ է եղել իր իսկ հոր հետ, որոշել է խեղդամահ անել նորածիններին` ենթադրելով, թե նրանք իր հորից են ծնված: Այնուհանդերձ, հետագայում արված բժշկական թեստերի արդյունքները վկայում են, որ սպանված բոլոր 8 երեխաները Կոտրեի օրինական ամուսնուց են:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ավելորդ քաշի պատճառով ոչ ոք, այդ թվում՝ նաև ամուսինն ու 2 ավագ դուստրերը, երբևէ չեն նկատել կնոջ հղիությունները: Կինը բոլոր երեխաներին ծննդաբերել է տանը` լոգասենայակում, ինչից հետո խեղդամահ է արել ու թաքցրել:
 

Այս սարսափելի պատմությունը ջրի երես է դուրս եկել, երբ 2010թ. կնոջ հայրական տունը ձեռք է բերել նոր սեփականատեր ու տան հետնաբակում հայտնաբերել նորածնի 2 դի: Այնուհետև 51-ամյա Դոմինիկի սեփական տանը հայտնաբերվել է ևս 6 դի: