Պորոշենկոն հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման անհրաժեշտության մասին
AP Photo/ Mykola Lazarenko, Presidential Press Service Pool Photo
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման անհրաժեշտության մասին, եթե տապալվի խաղաղության հաստատման գործընթացը: Այդ մասին նա ասել է ԱՄՆ կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որը կմասնակցի Հելսինկիում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին, հաղորդում է УНИАН-ը:
«Մեզ հարկավոր է արդյունավետ և համակարգված ծրագիր՝ Մինսկի պայմանավորվածությունները տապալելու դեպքում: Խոսքը պատժամիջոցների նոր ալիքի, լավ համակարգված գործողությունների մասին է: Ռուսաստանը պետք է արդար գին վճարի ուկրաինացիների սպանությունների և Ուկրաինայի օկուպացման համար: Նա պետք է դրա համար պատասխանատվություն կրի»,- ընդգծել է Պորոշենկոն:
Հանդիպման ընթացքում Պորոշենկոն պատվիրակության այցն Ուկրաինա ԱՄՆ անկախության օրվա նախօրեին, ինչպես նաև ԵԱՀԿ ԽՎ նիստին ընդառաջ անվանել է երկու երկրների միջև ամուր ռազմավարական գործընկերության խորհրդանիշ:










