ԱՄՆ-ում վարորդը անվնաս է մնացել` մեքենայով տան տանիքից ներս մխրճվելուց հետո (լուսանկարներ)
The Independent-ը անդրադարձել է մի արտասովոր ճանապարհա-տրանսպորտային պատահարի:
ՃՏՊ-ի վայրը... տան տանիքն է Հարավային Աֆրիկայի Հանրապետության Դուրբան քաղաքում:
Այնտեղ մեքենան վայրընթաց ճանապարհից հայտնվել է տան մեջ, սակայն ամենազարմանալին այն է, որ վարորդն անվնաս է դուրս եկել այս պատմությունից: Աղբյուրը սա անվանում է «հրաշքով պրծնել»:
Էլ ավելի զարմանալի կարող է թվալ, որ օգնության հասած փրկարարները մինչև այժմ չեն կարողացել բացատրել, թե ինչպես կարող էր տեղի ունենալ այն, ինչ կարելի է տեսնել լուսանկարներում:












