ՌԴ հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը կգրանցվի որպես աշխատանքային ստաժ

16:15 • 03.07.15

Ռուսաստանում ընդունվել է օրենք, համաձայն որի հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցությունը կգրանցվի որպես աշխատանքային ստաժ, հայտնում է BBC-ն։

 

Փաստաթուղթն արդեն հրապարակվել է «Российская газета» թերթում։ Պարբերականը նշում է, որ ստաժը կհատկացվի այն քաղաքացիներին, ովքեր համագործակցության մասին պաշտոնապես գաղտնի պայմանագիր են կնքել հատուկ ծառայությունների հետ։

 

Նոր օրենքը թույլ կտա այդ քաղաքացիներին կենսաթոշակի հավակնություն ունենալ, քանի որ համագործակցության ամբողջ ժամկետը կգրանցվի, իսկ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները կփոխանցվեն կենսաթոշակային հիմնադրամ։