Սաակաշվիլին ընթրել է Օդեսայի այն սրճարանում, որի հարևանությամբ ահաբեկչություն էր տեղի ունեցել
Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ինչպես և խոստացել էր, եղել է «Անգելովների մոտ» սրճարանում, որի հարևանությամբ հուլիսի 2-ին պայթյուն էր հնչել, գրում է Обозреватель-ը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արվեստագետ Ալեքսանդր Ռոյթբուրդը։ «Մի խոսքով՝ գիշերը գնացինք Անգելովների մոտ, իսկ այնտեղ անշլագ էր։ Անձամբ Սաակաշվիլին էր նստած։ Ուտում էր»,- գրել է նա և տեղադրել լուսանկար։
Երեկ Սաակաշվիլին հայտարարել էր, որ հուլիսի 2-ին կգնա թեյ խմելու այն սրճարան, որի հարևանությամբ ահաբեկչություն է տեղի ունեցել։










