Սաուդյան Արաբիայի արքայազնը 300.000 դոլար է տրամադրել Թբիլիսիում ջրհեղեղից տուժածներին

14:22 • 03.07.15

РИА Новости. Георгий Базаев

 

Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ բին Թալյալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը 300 հազար դոլար է տրամադրել Թբիլիսիում հունիսի 14-ի ավերիչ ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է ria.ru-ն:

 

«Մենք ուշադիր հետևում ենք Վերե գետի կիրճում աղետի հետևանքով տեղի ունեցած իրադարձությունների զարգացմանը: Ցանկանում ենք խորը ափսոսանք և ցավակցություն հայտնել վրաց ժողովրդին: Դժվարին ժամանակներում ընկերները միշտ կողքին են։ Alwaleed Philanthropies հիմնադրամն առաջիններից է, որ օգնում է ջրհեղեղից տուժածներին»,- ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հասցեագրված արքայազնի նամակում:

 

Արքայազնը վստահություն է հայտնել, որ հիմնադրամը կարող է զգալի ներդրում ունենալ աղետների հետևանքները վերացնելու գործում: