Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով ձերբակալվածներ կան. «Փաստինֆո»

14:26 • 03.07.15

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բացահայտվել է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործը, որը սակայն չի հաստատվել պաշտոնապես: Ըստ կայքի՝ հարուցված քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ:

 

Հիշեցնենք, որ մայիսի 20-ի երեկոյան անհայտ անձինք Սյունիքի մարզի Կապան- Գորիս ավտոճանապարհի վրա կրակոցներ են արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Lexus« մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակահերթից ոչ ոք չէր տուժել, վիրավորներ ևս չեն եղել:


Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։


Շարունակությունը՝ այստեղ: