Սիրիայում սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարներից մեկը. Պենտագոն
Լուսանկարը՝ vistanews.ru-ի
ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով Սիրիայում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը՝ Թարիկ բին Թահար ալ- Յաունի ալ- Հարզին։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նրա խոսքով՝ ալ- Հարզին սպանվել է դեռևս հունիսի 16-ին Շադադում։ Պենտագոնում պարզաբանել են, որ հարվածը հասցվել է անօդաչու սարքի միջոցով։ Դևիսի խոսքով՝ սպանվածը պատասխանատու է եղել ԻՊ-ի համար Լիբիայից Իրաք զենք և գրոհայիններ փոխանցելու համար, նա համակարգում էր մահապարտ ահաբեկիչների հարձակումները։
Պենտագոնում կարծում են, որ նրա մահը կարող է բացասական ազդեցություն ունենալ խմբավորման՝ արտասահմանցի գրոհայիններ տարածաշրջան բերելու հետ կապված գործունեության վրա։










