Տորոնտոյի օդանավակայանում ավիաընկերությունների և վառելիք լիցքավորողների միջև կոնֆլիկտի պատճառով 75 չվերթ չեղյալ է հայտարարվել

18:19 • 03.07.15

Կանադայի Տորոնտո քաղաքի Պիրսոն միջազգային օդանավակայանում ավիաընկերությունների և վառելիքի մատակարարների միջև կոնֆլիկտի պատճառով չեղյալ են հայտարարվում և հետաձգվում են տասնյակ չվերթներ, հաղորդում է ТАСС-ը:

Ինչպես նշել են օդանավակայանի ներկայացուցիչները, խոսքը փոխադրողների և ինքնաթիռների համար վառելիք մատակարարող ընկերությունների միջև աշխատանքային պայմանագրի խախտումների հետևանքների մասին է:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Այժմ չեղյալ է հայտարարվել 75 ավիաչվերթ, տասնյակ չվերթներ հետաձգվել են: Ուղևորներին և դիմավորողներին խնդրում են ճշտել ավիահաղորդակցության ժամանակացույցը օդանավակայան գնալուց առաջ: