Թուրքմենստանը կարող է միանալ «Հարավային տրանսպորտային միջանցքին». НГ
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պետական այցով ժամանել է Թբիլիսի, որտեղ հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահի և վարչապետի հետ։
Այցի ընթացքում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, որոնցից մեկը վերաբերում է Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան տրանսպորտային միջանցքի ստեղծմանը, որը կնպաստի կասպյան- սևծովյան ավազանի երկրների ինտեգրմանը Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներին, գրում է ng.ru-ն։
Նշվում է, որ Ղազախստան-Թուրքմենստան-Իրան և Աֆղանստան-Թուրքմենստան երկաթգծերի թողարկումից հետո Աշխաբադը կարող է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս տրանսպորտային երթուղուն։
Թուրքմենստանի նախագահը հայտարարել է, որ Աշխաբադը Վրաստանը դիտարկում է որպես կարևորագույն ռազմավարական գործընկեր պետություն։
Այս տարանցիկ միջանցքին միանալու հետաքրքրություն է ցուցաբերել նաև Չինաստանը, որը հնարավոր է ստանձնի նախագծերից մի քանիսի ֆինանսավորումը։
Միջտարածաշրջանային տրանսպորտային նախագծերի իրականացումն ամբողջովին համընկնում է Մետաքսի մեծ ճանապարհը վերականգնելու Չինաստանի ռազմավարությանը։










