Թունիսի հյուրանոցներն ու լողափերը կհսկի զինված ոստիկանությունը
AP Photo/ Abdeljalil Bounhar
Վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով Թունիսի հյուրանոցներն ու լողափերն այսուհետ կհսկի զինված զբոսաշրջային ոստիկանությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Թունիսի դեսպան Ալի Գուտալին, հաղորդում է ria.ru-ն:
«Ես նշեցի, որ գոյություն ունի, այսպես կոչված, զբոսաշրջային ոստիկանություն, որին հանձնարարված է պահպանել հյուրանոցներում և դրանց մոտ և ծովափերին անվտանգությունը: Մինչ այս այդ ոստիկանները զինված չեն եղել: Մենք չենք բախվել նման ահաբեկչությունների, որոնք տեղի ունեցան այժմ, այդ պատճառով էլ որոշում է կայացվել զենք տալ այդ ոստիկաններին, նրանք կտեղակայվեն հյուրանոցների ներսում և ծովափերին, ինչպես նաև հյուրանոցը շրջապատող վայրերում»,- ասել է նա:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, գոյություն ունի նաև սովորական ոստիկանություն, որը եղել է զինված: «Այնտեղ մենք նույնպես ավելացնում ենք ոստիկանների թիվը, և նրանք պարտավորվում են բազմակողմանի օգնություն տրամադրել ոստիկանական զբոսաշրջությանը հնարավոր ահաբեկչական գործողություններին հակազդելու համար»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին մի ուսանող «Imperial» հյուրանոցի մոտ 40 մարդու էր սպանել:










