Ճանաչողական էքսկուրսիա`Արաբկիրում բնակվող սիրիահայ ընտանիքների համար

11:37 • 04.07.15

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոգածությամբ Արաբկիր վարչական շրջանում բնակվող մի խումբ սիրիահայ ընտանիքների համար կազմակերպվել է «Երևան`զգա ջերմությունը»  խորագրով էքսկուրսիա` «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Երթուղու ընթացքում ներկայացվել է  մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների պատմությունն ու  տեսարժան վայրերի համառոտ նկարագիրը: