Կոլումբիայում առաջին անգամ էվթանազիա են իրականացրել
Կոլումբիայում առաջին անգամ էվթանազիա են իրականացրել. 79-ամյա կոլումբացին, ով տառապել է բերանի խոռոչի քաղցկեղով, կյանքը կամավոր լքելու իրավունք է ձեռք բերել, գրում է korrespondent.net-ը։
Օվիդիո Գոնզալեզի հիվանդությունն անբուժելի էր և նրան անասելի ցավ էր պատճառում, որն անհնար էր հաղթահարել կամ մեղմել դեղամիջոցների օգնությամբ։
Կոլումբիայի կաթոլիկ եկեղեցին էվթանազիային դեմ է հանդես գալիս՝ համարելով այն բարոյական տեսանկյունից անընդունելի։
Ավելի վաղ, եկեղեցուն պատկանող այն հիվանդանոցները, որտեղ պատրաստվում են էվթանազիա կիրառել, սպառնացել են փակել։
Կոլումբիան մեկն է աշխարհում այն մի քանի երկրներից և միակը Լատինական Ամերիկայում, որտեղ թույլատրված է կամավոր կյանքից հեռանալը։
Էվթանազիան անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն ցավերից ազատելու համար կյանքից զրկելն է։










