Facebook-ը հեռացրել է միասեռական դեռահասի մասին հրապարակումը

16:35 • 04.07.15

Facebook-ը հեռացրել է սոցիալական ցանցում հայտնի Humants of New York էջի հրապարակումը միասեռական դեռահասի մասին, գրում է gazeta.ru-ն:

 

«Ես միասեռական եմ, և ես վախենում եմ նրանից, թե ինչպիսին կլինի իմ ապագան, և որ ես մարդկանց դուրը չեմ գա»,- հրապարակման մեջ մեջբերված է դեռահասի խոսքերը:

 

Հրապարակումը հեռացվել է այն բանից հետո, երբ օգտատերերը սկսել են բազմաթիվ մեկնաբանություններ թողնել դրա տակ:

 

Շատ օգտատերեր աջակցության խոսքեր են գրել: Իր աջակցությունն է հայտնել նաև ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը:

 

Humans of New York-ը հայտնի էջ է Facebook սոցիալական ցանցում, այն ունի ավելի քան 13 միլիոն բաժանորդ: