Հրդեհ ՀՀ Արդարադատության նախարարության շենքում

11:35 • 04.07.15

Հուլիսի 4-ին՝ ժամը 01:21-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 41ա հասցեում գտնվող ՀՀ Արդարադատության նախարարության շենքում ծուխ է նկատվում:
 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ  ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.47-ին, մարվել` 02.00-ին:


Այրվել է նիստերի դահլիճին կից օժանդակ սենյակը (20 քմ) գույքով: