ՆԱՏՕ-ն երբեք չի քնում. Սթոլթենբերգ
DW
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը դաշինքն անվանել է բոլոր ժամանակների ամենահզոր պաշտպանական միությունը, գրում է gazeta.ru-ն։
«ՆԱՏՕ-ն բոլոր ժամանակների ամենահզոր պաշտպանական միությունն է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելի ու ավելի հաճախ է նշում միջուկային զենքը որպես իր պաշտպանական ռազմավարության մաս:
«Մեր պատասխանը պաշտպանական բնույթ ունի: Այն համաչափ է և համապատասխանում է միջազգային պայմանագրերին: Մենք արդեն բարձրացրել ենք մեր ուժերի մարտունակությունը: Մենք ուժեղացրել ենք դաշինքի արևելյան սահմաններին ռազմական ներկայությունը»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Սթոլթենբերգն ընդգծել է, որ Ռուսաստանն իրեն շատ ագրեսիվ է պահում։
«ՆԱՏՕ-ն երբեք չի քնում»,- պատասխանել է նա հարցին, թե դաշինքն անվանում են «քնած հսկա»։










