Իսլամիստները Եգիպտոսի տարածքից հարձակվել են Իսրայելի վրա
Անհայտ զինյալները Սինայի թերակղզուց (Եգիպտոսի տարածքից) հրթիռակոծել են Իսրայելի տարածքը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` նրանք հրթիռներ են արձակել Իսրայելի հարավի վրա: Հրթիռները ընկել են երկրի այդ շրջաններում, տուժածներ չկան:
Այս հարձակման մասին հայտնի է դարձել իսրայելական բանակում Reuters լրատվական գործակալության ներքին աղբյուրի միջոցով:
Վերջին մի քանի օրերին Եգիպտոսը ինտենսիվ ռազմական գործողություններ է իրականացնում Սինայի թերակղզում հաստատված իսլամիստ զինյալների հետ. կատաղի մարտերի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել այդ երկրում:










