Սիրիայում մզկիթ է պայթեցվել, որտեղ եղել են «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման իսլամիստները
Սիրիայի Արիհա քաղաքի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել, որտեղ այդ պահին աղոթելիս են եղել «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման անդամները, գրում է BBC News-ը։
Այդ մասին հայտնել են Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունից։
Նրանց համաձայն՝ պայթյունի ժամանակ սպանվել է խմբավորման առնվազն 10 անդամ, տասնյակ անդամներ վիրավորվել են։
Ենթադրվում է, որ ոչնչացվել է «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման առաջնորդներից մեկը։
Պայթյունի կազմակերպիչները դեռևս անհայտ են։
Այս տարի մայիսին Արիհա քաղաքը գրավել էր «Ջեյշ ալ-Ֆաթեհ» իսլամիստների կոալիցիան, որը թարգմանաբար նշանակում է «Նվաճման բանակ»։
Քաղաքը համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2004 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 39.501 մարդ։












