Պուտինը շնորհավորել է Օբամային ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ

14:58 • 04.07.15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ, գրում է gazeta.ru-ն։

 

Այդ մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում։

 

«Ռուս-ամերիկյան հարաբերություննեը, չնայած երկու երկրների միջև տարաձայնություններին, շարունակում են մնալ աշխարհում կայունության և անվտանգության ապահովման կարևորագույն գործոն»,- գրված է ՌԴ նախագահի հեռագրում։

 

Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են լուծել միջազգային մակարդակի առավել բարդ խնդիրները  և «արդյունավետ հակազդել համաշխարհային սպառնալիքներին ու մարտահրավերներին»:

 

Նշվում է, որ ԱՄՆ-ին շնորհավորել է նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։