Ռուս հայտնի գործարար Գերման Ստերլիգովը թողել է իր տունը և մեկնել Ղարաբաղ

22:08 • 06.07.15

Էքսցենտրիկ ռուս գործարար, հայտնի ֆերմեր և  «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը որդիների հետ միասին փակել է իր հայտնի տունը Սլոբոդայում, սկսել է վաճառել իր ուեցվածքը և Ռուսաստանից մեկնել Լեռնային Ղարաբաղ:

Ինչպես հաղորդում է Вести-ն` ВКонтакте սոցցանցի իր էջում Գերման Ստերլիգովը տեղադրել է իր տան լուսանկարը` կողպված լուսամուտներով`  հետևյալ տեքստի ներքո. «Սլոբոդայի թարմ լուսանկարը` ի ուրախություն Ռուսաստանի թշնամիների: Վաղ եք ուրախանում. կգա օրը, և մենք կվերադառնանք: Փառք Հիսուս Քրիստոսին Գերման Ստերլիգով ու որդիներ»:

Հուլիսի 4-ին ֆերմերի` Ղարաբաղ մեկնելու մասին լուրը հաստատել է նրա օգնականը` Պոլինա Սիրոտան:

«Նա մեկնել է Լեռնային Ղարաբաղ, երբ կվերադառնա` հայտնի չէ, սակայն անպայման կվերադառնա: Մեկնել նրան ստիպել են լուրջ հանգամանքները», - ասել է Պոլինան:

Միաժամանակ, ֆերմերի գործընկերներից մեկը հայտարարել է, որ Սլոբոդան շարունակում է աշխատել, ինչպես որ աշխատել է: Սակայն կենդանիները և ավտոպարկն այժմ վաճառվում են:

Lenta.ru-ի փոխանցմամբ` Գերման Ստերլինգովի փաստաբան Արթուր Հայրապետովը մեկնաբանել է գործարարի մեկնումը Ռուսաստանից` նշելով, որ նա մտադիր է Լեռնային Ղարաբաղում երկրորդ «սլոբոդան» կառուցել:

«Լեռնային Ղարաբաղում այժմ բավականին արևային է, գեղեցիկ, էկոլոգիապես մաքուր, այն ամենը ինչի մասին երկար երազել  և կառուցել է Գերման Լվովիչը այստեղ` Սլոբոդայում», - ասել է Հայրապետովը: