Համացանցում հրապարակվել է Պուտինի առանց մշակման լուսանկարը (լուսանկարներ)

15:43 • 06.07.15

Այտուցված, հազացող, դեմքի և գլխի վրա լաքաներով, հիվանդ, ոչինչ չտեսնող հայացքով. այսպես է բնութագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Facebook-ի օգտատեր Մարինա Գորդեևա-Բոտաշևան, ով հրապարակել է ՌԴ ղեկավարի լուսանկարն իր էջում, գրում է Обозреватель-ը։


«Առաջին լուսանկարում կերպար է, ով կոչված է տիրելու հայրենասիրական գիտակցությանը։ Երկրորդում՝ Ալեքսանդր Պետրոսյանի լուսանկարում, իրական Պուտինն է, ում լուսանկարել են ոչ սովորական անկյունից, առանց մշակման, Photoshop ծրագրի։ Այտուցված, հազացող, դեմքի և գլխի վրա լաքաներով, հիվանդ, ոչինչ չտեսնող հայացքով»,- գրել է օգտատերը՝ համեմատելով Պուտինի 2 լուսանկարները։

 

Նա նշել է, որ Պուտինի՝ «առանց գրիմի» լուսանկարի հեղինակը սանկտպետերբուրգցի լրագրող Ալեքսանդր Պետրոսյանն է։

В сети опубликовали реальное фото Путина без фотошопа и ретуши - фото 1