Բուլղարիան մտադիր է նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը

12:12 • 07.07.15

mod.bg

 

Բուլղարիան մտադիր է նվազեցնել իր ռազմական կախվածությունը Ռուսաստանից՝ МиГ-29 կործանիչների սպասարկման մասին համաձայնագիր կնքելով Լեհաստանի հետ: Այդ մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտնել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Նենչևը։

 

«Մենք կանենք ամեն ինչ Ռուսաստանից մեր կախվածությունը նվազեցնելու համար: Բուլղարիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որը գրեթե 90 տոկոսով կախվածություն ունի Ռուսաստանից: Դա ինչ շատ է մտահոգում, այդ պատճառով ես կշարունակեմ այդ ուղղությամբ աշխատանքը»,- հայտարարել է Նենչևը:

 

«Մեզ անհրաժեշտ է վերանորոգել վեց կործանիչ, ռուսական պայմանագիրն ավարտվում է սեպտեմբերին»,- պատմել է Նենչևը:

 

Պաշտպանության նախարարը նշել է, որ Բուլղարիան ակտիվ բանակցություններ է վարում լեհական կողմի հետ կործանիչների սպասարկման համար պայմանագրի ստորագրման առումով: