Կալիֆորնիայում ինքնաթիռն ընկել է մարդաշատ լողափին (տեսանյութ)
Կալիֆորնիայի լողափին թեթև շարժիչով ինքնաթիռ է ընկել` խուճապի մատնելով բազմաթիվ հանգստացողների, ինչպես նաև վնասելով 12 տարեկան մի տղայի:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ըստ ականատեսների, ամեն ինչ այնքան արագ ու հանկարծակի է տեղի ունեցել, որ մարդիկ չեն հասցրել անվտանգ հեռավորության վրա փախչել:
Ինքնաթիռն անցել է՝ գրեթե դիպչելով հանգստացողների գլուխներին, ընկել ավազին ու շրջվել: Այդ ընթացքում ինքնաթիռի թևը հարվածել է հոր հետ լողափին հանգստացող 12-ամյա տղայի գլխին։
Երեխան սկսել է ուժեղ արնահոսել, ինչից հետո նրան հոսպիտալացրել են։
Ինչ վերաբերում է ինքնաթիռի օդաչուին, ապա նա գիտակից վիճակում է եղել ու ինքնուրույն դուրս է եկել խցիկից:










