Իտալիայում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել մաֆիայի դեմ պայքարի շրջանակում

13:22 • 07.07.15

РИА Новости. Ирина Нехорошкина

Իտալիայի ոստիկանները լայնամասշտաբ գործողություն են իրականացրել մաֆիայի դեմ պայքարի շրջանակում, ինչի հետևանքով ձերբակալվել է 40 մարդ, հաղորդում է ria.ru-ն:

 

Բոլոր ձերբակալվածները պատկանում են Ստրիշուլյո մաֆիոզ կլանին, որը գործում է իտալական Բարի քաղաքում: Գործողության ընթացքում հայտնաբերվել է նաև զինապահեստ, որը ձերբակալվածները պահպանելիս են եղել տեղի գերեզմաններից մեկում:

 

Անցկացված հետաքննությունը պարզել է, որ այդ կլանը երկար տարիների ընթացքում վերահսկել է Բարիի տնտեսության կարևոր ոլորտները, մասնավորապես՝ շինարարությունը, և կաշառքներ է վերցրել ձեռնարկատերերից: Բացի այդ, քննության տվյալներով՝ այն նաև ազդեցություն է ունեցել տեղի ֆուտբոլի ակումբի երկրպագուների կազմակերպության վրա։

 

Բացի Բարիում իրականացված գործողությունից՝ երեքշաբթի օրը ձերբակալվել է յոթ մարդ Կալաբրիայի Կոզենցա քաղաքում։