Հրապարակվել են հայտնի Ջեք մարդասպանի ընտանեկան բացառիկ լուսանկարները
Մեծ Բրիտանիայում հրապարակվել են Ահարոն Կոսմինսկու հարազատ քրոջ և եղբոր լուսանկարները։ Հետազոտողները կարծում են, որ նա է եղել հայտնի մարդասպան Ջեք «Փորոտիք թափողը»։
Ինչպես փոխանցում է segodnya.ua-ն՝ նկարներից մեկում մարդասպանի եղբայրը և քույրը՝ Իսահակը և Մաթիլդան, միասին են պատկերված։ Նշվում է, որ լոնդոնյան ստուդիաներից մեկում արված լուսանկարում նրանք բավականին ներկայանալի տեսք ունեն։
Վարսահարդար Ահարոն Կոսմինսկին ապրել է նրանց հետ նույն թաղամասում։ Իսահակը եղել է հաջողակ դերձակ, իսկ քույրը՝ տնային տնտեսուհի և 9 երեխայի մայր։
Ահարոնը 1888-ին Լոնդոնում մի շարք կանանց սպանություններից հետո ձերբակալվել է, սակայն նրան բաց են թողել՝ ապացույցների բացակայության պատճառով։ Երկու տարի անց նա հայտնվել է հոգեբուժական կլինիկայում։ Այստեղ նա անցկացրել է իր կյանքի ողջ մասը և մահացել 1919-ին՝ 53 տարեկան հասակում։ Պարզել, որ հենց նա է եղել Ջեք «Փորոտիք թափողը», հաջողվել է միայն նախորդ տարի՝ ԴՆԹ-ի հետազոտության շնորհիվ։
Լուսանկարները՝ The Daily Mail-ի













