Կիևը երաշխավորում է գազի տարանցումը Եվրոպա. Յացենյուկ

16:43 • 07.07.15

Կիևը երաշխավորում է գազի տարանցումը Եվրոպա՝ անցած տարվա պայմաններով Ռուսաստանի և Եվրահանձնաժողովի հետ եռակողմ համաձայնագրերի կքնման դեպքում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, գրում է gazeta.ru-ն։

 

«Մենք երաշխավորում ենք գազի տարանցումը, մենք երաշխավորում ենք էներգետիկ անվտանգությունը, և նրա համար, որ այդ երաշխիքներն աշխատեն, մեզ անհրաժեշտ է եռակողմ արձանագրություն և երկկողմ համաձայնագիր»,- ասել է նա։

 

Նրա խոսքով՝ Ուկրաինան համանման դիրքորոշում ունի Եվրամիության հետ։