Բաքվում հերքել են Ալիևի դստեր՝ պատգամավորի թեկնածու առաջադրվելու մասին լուրերը

13:44 • 07.07.15

Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ, Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևայի պատգամավորի թեկնածու առաջադրվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասված է Հեյդար Ալիևի հիմնադրամի հաղորդագրության մեջ, գրում է contact.az-ը:

 

«Լեյլա Ալիևան ակտիվ մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին, նա արվեստի, բնապահպանության, սոցիալական ոլորտում տարբեր նախագծերի նախաձեռնող է: Սակայն այժմ Լեյլա Ալիևայի թեկնածության առաջադրման մասին հարցը չի համապատասխանում իրականությանը, այդ առիթով հաղորդագրություններն անհիմն են»,- ասված է հայտարարության մեջ:

 

Contact.az-ը նշում է, որ Լեյլա Ալիևայի թեկնածության առաջադրման գաղափարով նախօրեին հանդես է եկել իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը: