Կիևում հայտնվել է Մայդանի առաջին զոհերից մեկի՝ Սերգեյ Նիգոյանի հսկայական դիմանկարը

11:12 • 07.07.15

Կիևի «Երկնային հարյուրյակ» կոչվող պուրակում հայտնվել է Մայդանի հերոս՝ հայազգի ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի դիմանկարը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անդրեյ Կլիմենկոն, փոխանցում է Обозреватель-ը։

 

«Ահա այսպիսի որմնանկար, որի հեղինակն է պորտուգալացի նկարիչ Ալեքսանդր Ֆարտոն։ Դա 2014թ. սկզբին Մայդանի առաջին զոհերից մեկի՝ Սերգեյ Նիգոյանի դիմանկարն է, որը հայտնվել է հանգստյան օրերի ընթացքում շենքի պատին։ Տեխնիկան հետաքրքիր է. այն, ինչ պատի վրա մուգ գույնի է, ծեփից մաքրված հատվածն է»,- ասվում է հաղորդագրությունում։