112 տարեկան. Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենածեր տղամարդը

09:34 • 07.07.15

Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց արական սեռի ներկայացուցիչը`  112-ամյա Սակարի Մոմոյին։



Ինչպես հայտնում է lenta.ru-ն, երկարակյացի մահվան պատճառը եղել է քրոնիկ երիկամային անբավարարությունը:



1903թ. փետրվարի 5-ին լույս աշխարհ եկած տղամարդու անունը 2014-ին պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։

 

Սկզբում նա աշխատել է դպրոցում` որպես քիմիայի ուսուցիչ, հետո նշանակվել է մի շարք դպրոցների տնօրեն: Մոմոյին ամուսնացել է 1928թ.` ունենալով 5 երեխա: