Ամենակարևորն այն է, որ ստեղծված ազգային վերածննդի նախադրյալը կարողանանք զարգացնել. Արծրուն Պեպանյան
Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանն այսօր մամուլի ասուլիսին նշեց, որ ամենակարևորն այն է, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ձևավորված պայքարի արդյունքում ստեղծված ազգային վերածննդի նախադրյալը կարողանանք զարգացնել:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, Արծրուն Պեպանյանը նշեց, որ երբ քաղաքացիները անցան բարեկրթության սահմանը, ինքն անձամբ ասաց, որ պետք է ցրել, բայց ոչ այն ձևով, ինչպես արեցին այդ օրը, այլ այնպես՝ ինչպես երեկ եղավ:
Ըստ նրա՝ հաճախ մենք իշխանություններին ընկալում են որպես թշնամի և իրենք մեզ էլ չեն կարող չվերաբերվել որպես թշնամի, և նա կարծում է, որ այդ թշնամանքը իննսունական թվականից սկսվել է ընդդիմությունից:
Անդրադառնալով Բաղրամյան փողոցի այդքան օրեր փակ լինելուն՝ Արծրուն Պեպանյանը նշեց, որ իշխանության նյարդերը տեղի տվեց, սակայն նա իշխանությունների փոխարեն կթողներ այնքան փակ մնար Բաղրամյան պողոտան, մինչև մարդ չգար:
«Ես կցանկանամ սոցիալական շարժումը շարունակվի և ես պատրաստ եմ այնտեղ լինել, խորհուրդներ տալ»,- ասաց նա:










