Ֆլորիդայում տղամարդուն դատապարտել են 2.5 տարվա ազատազրկման` լողափին սեքսով զբաղվելու համար
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 40-ամյա Խոսե Կաբալյերոն դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման` հասարակական վայրում ոչ պատշաճ վարք դրսևորելու համար:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Կաբալյերոն և նրա ընկերուհին` 21-ամյա Էլիսա Ալվարեսը, ձերբակալվել են լողափին սեքսով զբաղվելու և այդ ողջ գործընթացը տեսանկարահանելու համար:
Ականատեսների համաձայն՝ նկարահանումն իրականացվել է 3 տարեկան երեխայի ներկայությամբ։
Սակայն Կաբալյերոն պնդում է, որ ականատեսներն ամեն ինչ սխալ են ասում, քանի որ ինքն ու ընկերուհին պարզապես ձևացրել են, թե սեքսով են զբաղվում:










