ԱՄՆ-ն կուժեղացնի սիրիական «չափավոր ընդդիմությանն» աջակցությունը՝ ԻՊ-ի դեմ պայքարի համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստվում է մեծացնել Սիրիայում «չափավոր ընդդիմությանն» աջակցությունը, որպեսզի ավելի արդյունավետ լինի «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարը, հայտնում է Interfax.ru-ն։
Ելույթ ունենալով Պենտագոնում՝ Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն չի ուղարկի հավելյալ ստորաբաժանումներ իսլամիստների դեմ մարտական գործողություններին մասնակցելու համար: Նա ասել է, որ ԻՊ-ի դեմ հաղթանակի համար ամերիկացի օդաչուներին «հարկավոր է արդյունավետ գործընկեր ցամաքում»:
Ամերիկյան ռազմաօդային ուժերը կկենտրոնացնեն օդային հարվածները սիրիական Ռաքքա քաղաքում գրոհայինների դիրքերի վրա։
Օբամայի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԻՊ-ի գրոհայինները հետ են վերցրել քուրդ ապստամբներից Սիրիայի հյուսիսում գտնվող Այն-Իսսա քաղաքը։










