Երևանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանս կանցկացվի

23:12 • 08.07.15


2015 թ. հուլիսի 11-13-ը Երևանում կանցկացվի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսը՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին: Կոնֆերանսին կմասնակցեն պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպություններից:


Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։

 

Կոնֆերանսի շրջա¬նակ¬ում կկայա¬նան «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015 թ. օրա¬կարգից հետո. նոր իրականություն և հեռանկարներ» խորագրով լիագումար և «Մշա¬կույթի ապագան. Ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը, ինչպես նաև «Մշա¬կութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբ¬ման և հոգևոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշա¬կու¬թա¬յին ժա¬ռանգությունը փոփոխվող աշխարհում» խորագրերով թեմատիկ սեղանները:


Կոնֆերանսին արտերկրից կմասնակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ և տարբեր երկրների մշակույթի նախա¬րար¬ներ, փոխնախարարներ, Հայաստանում հավատար¬մա¬գր¬ված դիվանագիտական առաքե¬լությունների և միջազգային կազմակերպությունների ղեկա¬վարներ, օտարերկրյա պետությունների մշակութային կենտրոնների ներկայա-ցու¬ցիչ¬ներ, ոլորտի փորձագետներ, Հայաստանից՝ շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: