Բելառուսն առաջարկում է ԵՏՄ-ի ներսում ներմուծումը փոխարինել միության երկրների ապրանքներով

17:06 • 08.07.15

Բելառուսն առաջարկում է Եվրասիական տնտեսական միության ներսում ներմուծման համար փոխարինման ծրագրի իրականացման ժամանակ օգտագործել միության երկրներում արտադրված ապրանքները: Նման առաջարկ է արել Բելառուսի արդյունաբերության փոխնախարար Գենադի Սվեդերսկին «Իննոպրոմ» արդյունաբերական ֆորումի կլոր սեղանի շրջանակներում, գրում է ria.ru-ն:

 

«Քանի որ մենք ձեզ հետ մեր վրա պարտավորություններ ենք վերցրել, որ մենք ունենք միասնական տնտեսական միություն, միասնական մաքսային սահման, մենք պետք է պայմանավորվենք հինգ երկրներով, որ ներմուծման փոխարինումը մենք հասկանում ենք մաքսային մեր սահմանների ներսի տարածքում արտադրողների ապրանքներով ներմուծման փոխարինումը»,- ասել է նա:

 

«Բոլոր երկրներում ամենատարբեր տեսակետերն են՝ եկեք նախ մերոնց օգնենք: Սակայն եթե դրան նայենք հեռվից, այդ ռազմավարությունն այնքան էլ հեռանկարային չէ»,- հավելել է Սվիդերսկին: