Խաղալու ենք հաղթանակի համար. այլ ճանապարհ չունենք. Սուրեն Չախալյան
Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի «Ուլիս» - «Բիրկիրկարա» պատասխան հանդիպման նախօրեին մամուլի ասուլիսում լրագրողների հարցերին պատասխանեց երևանցիների գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը.
- Առաջին խաղի մասին ի՞նչ դիտարկում ունեք. տեսանյութում երևում էր, որ մրցակիցը մեծ առավելություն ունի:
- Մրցակիցը կարգապահ և բալանսավորված թիմ է: Այն տեսանյութը, որը հայտնվել է համացանցում, արվել է «Բիրկիրկարայի» մամուլի քարտուղարության կողմից: Այն դրվագներում, երբ մենք ենք գրոհում էիք, ներառված չէի տեսանյութում:
- Ինչպիսի՞ տրամադրվածություն է թիմում:
- Ֆուտբոլիստների շատ լավ ու մարտական են տրամադրված. բոլորն էլ հասկանում են այս խաղի կարևորությունը: Թիմի բոլոր ֆուտբոլիստները վերջին մարզումից առաջ պատրաստ են. թեթև վնասվածք ունի Կալիմուլինը, սակայն կարծում եմ՝ նա պատրաստ կլինի վաղվա խաղին: Խաղալու ենք հաղթանակի համար, քանի որ այլ ճանապարհ չունենք:
- Մրցակցի հիմնական վտանգների մասին ի՞նչ կասեք:
- «Բիրկիրկարան» ուժեղ է հակագրոհելիս և ստանդարտների ժամանակ: Կան բարձրահասակ ֆուտբոլիստներ, ովքեր լավ են գործում 2-րդ հարկում:










