Շատ նորմալ եմ գնահատում, ոչ մի ուժ չի կիրառվել. Արմեն Երիցյանը՝ հունիսի 23-ի ոստիկանության գործողությունների մասին
Տարածքային և արտակարգ իրավիճակի նախարար Արմեն Երիցյանին լրագրողները հարցրին, թե որպես նախկին փոխոստիկանապետ ինչպես է գնահատում Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի ոստիկանների գործողությունները, երբ ուժ կիրառվեց ցուցարարների նկատմամբ։ «Շատ նորմալ եմ գնահատում, ոչ մի ուժ չի կիրառվել, ես գտնում եմ, որ ոստիկանությունը իր առաջ դրված խնդիրները կատարել է և ոչ մի վատ բան այդտեղ չի եղել»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե նույնիսկ ոստիկանապետն է նշել, որ գործողություններում սխալներ են եղել, նա ասաց. «Ուրեմն ոստիկանապետին էլ հարցրեք, դա իմ թեման չի»։










