Հունաստանը պաշտոնապես դիմել է եվրոգոտուն՝ նոր վարկի համար

14:43 • 08.07.15

Հունաստանը պաշտոնական դիմում է ուղարկել Եվրոպական կայունացման մեխանիզմի (ESM) շրջանակներում օգնության երրորդ  ծրագրի համար: Այդ մասին հայտարարել է ESM-ի ներկայացուցիչը, հաղորդում է ТАСС-ը:

«ESM-ը դիմում է ստացել Հունաստանից»,- ասել է նա:

Եվրոյի գոտու ֆինանսների նախարարները չորեքշաբթի օրը՝ հեռուտակամուրջի ժամանակ,պետք է քննարկեն Եվրոխմբի ղեկավարին պաշտոնապես ուղարկված այդ դիմումը:

 

Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Հունաստանը կոնկրետ առաջարկներ կներկայացնի եվրոգոտու երկրներին՝ համաձայն այդ խմբի երկրների վեհաժողովի որոշման։