Հյուսիսային Կորեան օտարերկրացիների համար երկրով մեկ գնացքով շրջագայություն կազմակերպում
Հյուսիսային Կորեա ժամանող զբոսաշրջիկները հոկտեմբերին առաջին անգամ կկարողանան գնացքով շրջագայել երկրում, գրում է Interfax.ru-ն: Այդ մասին հայտարարել է հյուսիսկորեական Koryo Tours զբոսաշրջային ընկերությունը:
Գնացքը հոկտեմբերի 2-ին կուղևորվի Փհենյանից և հոկտեմբերի 12-ին կվերադառնա մայրաքաղաք:
Koryo Tours-ն առաջարկում է շրջագայությունը ձեռք բերել 2,8 հազար եվրոյով: Ընդ որում՝ ընկերությունում նշել են, որ զբոսաշրջիկները շրգայության կմեկնեն 1970-ական թվականների վագոններով:
Մի քանի հարյուր կիլոմետր երկարությամբ ճանապարհի ընթացքում նախատեսվում են կանգառներ Սինպո և Կիմչհեկ ոչ հայտնի քաղաքներում, ինչպես նաև մեկուսի կղզիներում»,- ասված է Պեկինում գտնվող զբոսաշրջային ընկերության հայտարարությունում:










