Սիրիական բանակը ոչնչացրել է Լաթաքիա քաղաքի մոտ գտնվող ահաբեկիչների ճամբարը
Սիրիական բանակը չորեքշաբթի օրը ոչնչացրել է նավահանգստային Լաթաքիա քաղաքի և թուրքական սահմանի միջև գտնվող «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ճամբարը, գրում է ria.ru-ն:
«Բանակը հարվածներ է հասցրել Լաթաքիա շրջանի հյուսիսում՝ թուրքական սահմանի մոտ գտնվող «Նուսրայի» ճամբարի ուղղությամբ: Սպանվել է 25 ահաբեկիչ»,- հայտնել է սիրիական ազգային հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դամասկոսից 25 կիլոմետր հեռավարության վրա՝ Լիբանանի սահմանի մոտ սիրիական բանակը լիբանանական «Հըզբոլլահ» շարժման անդամների աջակցությամբ շարունակում է գրոհել «Ջեբհաթ ան-Նուսրայի» ջոկատները՝ Զաբադանի քաղաքի շրջանում:










