Սիրիայի բանակը սկսել է ԻՊ-ի կողմից գրավված Պալմիրայի ազատագրման գործողությունը

16:06 • 08.07.15

Սիրիական բանակի ուժերը առաջ են շարժվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գրավված հնագույն Պալմիրա քաղաքի ուղղությամբ: Այդ մասին ria.ru-ին հայտնել է ռազմական աղբյուրը:

 

Պալմիրա քաղաքը, որի ավերակները Սիրիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց օբյեկտներից մեկն է, մայիսի կեսերին անցել էր գրոհայինների հսկողության տակ: Քաղաքը լքելուց առաջ սիրիական բանակը տարհանել էր բնակիչների մեծ մասին, մոտ 11 հազար ռազմական և քաղաքական հանցագործների և Պալմիրայի կենտրոնական թանգարանի պատմական առավել արժեքավոր նմուշները: Քաղաքի գրավումից հետո ոչնչացման վտանգի տակ են հայտնվել հնագույն ավերակները և տաճարները:

 

«Սիրիական բանակն այս գիշեր կարողացել է առաջ շարժվել՝ գրավելով ալ-Բայրատ բնակավայրը, այդկերպ այն ավելի ու ավելի է մոտենում Պալմիրային: Ավիացիան օդային հարվածներ է հասցնում քաղաքի հյուսիսային հատվածի վրա, որտեղ գտնվում է գրոհայինների ռազմական ճամբարը»,- պատմել է գործակալության զրուցակիցը:

 

Ընդհանուր առմամբ ԶԼՄ-ների տվյալներով՝ բանակը առաջ է շարժվել 11 կիլոմետր դեպի խորք և 18 կիլոմետր լայնությամբ՝ այդպիսով հարձակման համար լայն միջանցք ապահովելով: