Նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

20:11 • 08.07.15

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Ուֆայում կայանալիք ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի աշխատանքներին:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։