ՌԴ փոխարտգործնախարարի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի հանդիպումը կկայանա Պրահայում
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Պրահայում: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից՝ երկու դիվանագետների հեռախոսազրույցի արդյունքների հիման վրա, գրում է ria.ru-ն:
«Քննարկվել են ռուս-վրացական երկկողմ հարաբերությունների մի քանի պրակտիկ հարցեր, այդ թվում Պրահայում հուլիսի 15-ին հերթական հանդիպման պատրաստությունների ընթացքը»,- ասված է ՌԴ արտգործնախարարության կայքում հրապարակված հաղորդագությունում:










