Թուրքական 2 ինքնաթիռ տեխնիկական խնդիրների պատճառով հարկադիր վայրէջք է կատարել
«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության երկու ինքնաթիռներ հարկադիր վայրէջք են կատարել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում:
Ինչպես տեղեկացնում է Haber 7 կայքը, հարկադիր վայրէջք են կատարել Ստամբուլ-Բուրկինա Ֆասո, և Ստամբուլ-Էրբիլ չվերթներն իրականացնող ինքնաթիռները:
Պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել:
«Թուրքական ավիաուղիներին» պատկանող մեկ այլ ինքնաթիռ, որը Բանգկոկից Ստամբուլ էր ուղևորվել և որում 148 ուղևոր է եղել, հարկադիր վայրէջք է կատարել Հնդկաստանի մայրաքաղաքի օդանավակայանում, քանի որ զուգարանի հայելու վրա ռումբի առկայության մասին գրառում է հայտնվել։










