Մայրաքաղաքում շարունակվում են «Երևան» ձուլվածքով նոր նստարանների և աղբամանների տեղադրման և հների նորոգման աշխատանքները

16:56 • 08.07.15

Երևանի արտաքին տեսքի բարելավման աշխատանքների  շրջանակում  մայրաքաղաքի վարչական շրջանների  փողոցներում, այգիներում ու պուրակներում պարբերաբար ավելանում է «ԵՐԵՎԱՆ» ձուլվածքով նոր նստարանների և աղբամանների թիվը. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Ապրիլի 4-ից մինչև հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում տեղադրվել  է  թվով 478 նստարան և 562 աղբաման: Ծրագրով նախատեսվում է  տեղադրել 550 նստարան և 600 աղբաման: Զուգահեռաբար նորոգվել է նախկինում տեղադրված 360 նստարան: